Wnews.am-ը գրում է.
Մարզումներ, ճիշտ սննդակարգ եւ, ինչպես ասում են, առողջ մարմնում առողջ հոգի։ Հայ հայտնիներից ոմանք եւս հետեւում են այս կարգախոսին եւ այցելում մարզասրահներ։
Wnews.am-ը միայն ողջունում է նրանց քայլն ու ներկայացնում լուսանկարները.
Գեղեցկուհի Մայա Պողոսյանն ունի սլացիկ կազմվածք, սակայն դա դեռ չի նշանակում, որ պետք է մոռանալ առողջ ապրելակերպի մասին։ Նա պարբերաբար այցելում է բացառապես կանանց համար նախատեված մարզասրահ։
Երգչուհի Եվա Ռիվասը, ով որոշել է կտրուկ ազատվել ավելորդ քաշից, եւս հաճախ է մարզասրահ այցելում։
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն այս տարվանից է որոշել զբաղվել սպորտով։
«Ֆիտնեսը լավ հակադեպրեսանտ է, հանգստացնում է նյարդային համակարգը, այդ պատճառով արդեն ինտենսիվ պարապում եմ»,- ասում է դերասանուհին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ





