Բոլորդ էլ խանութներում տեսած կլինեք այս գեղեցիկ թելի գնդերից, բայց երբևէ մտածած չեք լինի, թե ինչքան հեշտ են դրանք պատրաստվում:

Ես ինքս պատրաստել եմ այս գեղեցիկ գնդերից և ուզում եմ ձեզ հետ կիսվել դրանք պատրաստելու եղանակով:
Պատրաստելու համար մեզ հարկավոր է թել, ինչ գույն կցանկանաք, սոսինձ (пва клей), ասեղ և փուչիկ: Սոսինձը լցնում ենք որևէ ամանի մեջ (կարող եք ավելացնել նաև տարբեր տեսակի փայլեր ըստ ցանկության), թելը թաթախում ենք սոսնձի մեջ հետո փաթաթում ենք փուչիկին: 30 րոպեի չափ թողնում ենք որ չորանա, ասեղով պայթեցնում ենք փուչիկը և զգուշությամբ հանում գնդի մեջից: Իսկ հիմա բոլոր քայլերը հերթականությամբ կներկայացնեմ նկարներով`








Իսկ պատրաստի գնդերը արդեն կարող եք օգտագործել ըստ ձեր երևակայության :)




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել


