1956 թվականի թիրախների ցուցակը, որոնց Վաշինգտոնը միջուկային հարված կհասցներ Խորհրդային Միության հետ պատերազմի դեպքում, հրապարակվել է ԱՄՆ-ի ազգային արխիվների և փաստաթղթերի վարչության կողմից: «Ատոմային զենքի օգտագործման պայմանների մասին ուսումնասիրություն» փաստաթուղթը պարունակում է մոտ 800 էջ, գրում է The New York Times-ը: Ցուցակում նշված են թիրախների տեսակներն ու դրանց քանակը: Դրանք գտնվում են ոչ միայն ԽՍՀՄ-ի տարածքում, այլ Չինաստանում և Արևելյան Եվրոպայում:
Մոսկվայում ամերիկացիները հայտնաբերել են 179 օբյեկտ, իսկ Լենինգրադում՝ 145: Բնական ռեսուրսների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Մեթյու Մաքինզիի խոսքով՝ 1956 թ. ԱՄՆ-ի զինանոցը գերազանցել է ԽՍՀՄ-ի զինանոցը 10 անգամ: Պատմաբան Ալեքս Վալերստայնն նշել է, որ եթե պատերազմ սկսվեր, ապա ամերիկյան ինքնաթիռները կշարժվեին դեպի խոշոր խորհրդային քաղաքներ՝ ոչնչացնելով այդ ճանապարհին մնացած թիրախները, որոնք նշված են փաստաթղթում:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=209059&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել