Life.panorama.am-ը գրում է.
2016-ից կխնդրեմ ճիշտ եւ ուժեղ տղամարդ, ով ինձ անվերջ կսիրի ու կասի՝ «Դու վայելիր, դու ոչ մի խնդիր չունես». Ջուս


Ամանորին հաշված օրեր են մնացել, իսկ Life.panorama.am-ը շարունակում է հետաքրքրվել, թե ինչպես են տոներն անցկացնելու շոու բիզնեսի ներկայացուցիչները, որոնց մեծ մասը տոնական գիշերը կանցկացնի աշխատավայրում: Բայց ի տարբերություն նրանց, ովքեր փոքր-ինչ տխրում են կեսգիշերին տանը չլինելու պատճառով, Ջուսը ուրախ է, ավելին՝ դա Նոր տարին դիմավորելու նրա ամենասիրելի տարբերակն է.

«Միշտ սիրում եմ Նոր տարին դիմավորել աշխատավայրում՝ հենց աշխատանքի մեջ: Դրանից ես մեծ հաճույք եմ ստանում՝ մարդկանց բարձր տրամադրությունը ինձ անասելի էներգիա է փոխանցում: Այս տարի էլ պետք է հասցնեմ Նոր տարվա գիշերը մասնակցել մի քանի միջոցառումների եւ իմ ելույթներով մարդկանց ուրախացնեմ»,- պատմեց երգչուհին:

Ջուսը արդեն հասցրել է զարդարել իր տան տոնածառը. «Քանի որ այս տարի կապիկի տարի է եւ ակտուալ են արծաթագույնի ու կարմիրի երանգները, ուստի տոնածառս էլ որոշեցի այդ գույների մեջ զարդարել. տանս տոնածառը արծաթագույն է՝ կարմիր զարդարանքներով: Պետք է ասեմ, որ ինձ իսկապես երջանկացնում են ամանորյա զարդարանքները, մի տեսակ հեքիաթային տրամադրություն է հաղորդում»,- հավելեց նա:

Անկախ ամանորյա հեքիաթային տրամադրությունից՝ Ջուսը հրաշքների հավատում է միշտ, իսկ Ամանորին հատկապես. «Հրաշքների միշտ եմ հավատում, ոչ միայն Նոր տարվա գիշերը, այլեւ ընդհանրապես: Դեռ մանկուց սովորություն ունեմ երազանք պահել 12 զանգերի հնչելու հետ մեկտեղ. այդ ավանդույթը երբեք չեմ խախտում՝ մեկ էլ տեսար կատարվեց»,- ծիծաղելով նկատեց Ջուսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել