Araratnews.am-ը գրում է.ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների խորհուրդը հաստատել է հումանիտար ականազերծման համատեղ ինժեներական ստորաբաժանման ձեւավորման հիմքերը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ամփոփելով խորհրդի նիստը:
Նրա խոսքով՝ հետագա զարգացումը ստացել է ԱՊՀ երկրների ինժեներեկան զորքերի համագործակցությունը:
«Հաստատվել են հումանիտար ականազերծման համատեղ ինժեներական ստորաբաժանման ձեւավորման կազմակերպչական եւ իրավական հիմքերը: Հումանիտար ականազերծումը բնակչության անվտանգության ապահովման համար որոշակի տարածնքեր պայթուցիկ սարքերից մաքրելու միջազգային գործողությունների իրականացում է»,- ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շոյգուն նշել է, որ նիստի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել ռազմական կադրերի նախապատրաստմանն ու կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/aph-erkrneri-pashtpanuthyan-naxararuthyunneri-xorhurdeh-hastatel-e-sakravorneri-storabazhanman-steghtcumeh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



