ԵՄ սահմանային Frontex գործակալությունը մտադիր է ինքնուրույն հետևել միության սահմաններին, որը վերջին ամիսներին միգրացիոն ճգնաժամ է ապրում: Այս մասին Welt թերթին տված հարցազրույցում ասել է Frontex-ի ղեկավար Ֆաբրիս Լեժերին:
«Մինչև հիմա, երբ խոսքը օդից սահմաններին հետևելու մասին էր, Frontex-ն ավելի շատ հենվում էր ԵՄ անդամ-երկրների աջակցության վրա»,- ասել է Լեժերին:
Նրա խոսքով՝ սեպտեմբերից Բուլղարիայում գործում են գործակալության սեփական հսկման տեսախցիկները, ինչը հնարավորություն է տալիս «պատկերներ և տեղեկություն ստանալ առաջին ձեռքից և ինքնուրույն գնահատել այն»:
Լեժերին նշել է, որ եթե ԵՄ երկիրն ինքնուրույն չհաղթահարի փախստականների հոսքը, Frontex-ը կկարողանա նրա հետ «խորհրդակցություն» անցկացնել կամ խիստ անհրաժեշտության և Եվրահանձնաժողովի հանձնարարականի դեպքում երկրին օգնել ներգաղթյալներին տեղաբաշխել նաև նրա կամքին հակառակ: