Business Georgia-ի փոխանցմամբ` Վրաստանը պլանավորում է հաջորդ տարի 25.2 տոկոսով մեծացնել Ռուսաստանից ստացվող գազի ծավալը՝ 2015 թվականի համեմատ։ Վրաստանը ծրագրել է 2016 թվականին Ռուսաստանից ստանալ մինչև 250.5 միլիոն խորանարդ մետր գազ։Նախատեսվում է Ռուսաստանից ներկրել 65.9 միլիոն խորանարդ մետրի կոմերցիոն գազ և դրա հետ մեկտեղ Հայաստան ռուսական գազի տարանցումից ստանալ մատակարարման 10 տոկոսը՝ 184.6 միլիոն խորանարդ մետր (7.7 տոկոսանոց անկում)։
Վրաստանը նաև պլանավորել է իր հիմնական գազամատակարար Ադրբեջանից ստանալ 2 միլիարդ և 156.8 միլիոն խորանարդ մետր (1.8 տոկոսանոց անկում)։ «Շահ Դենիզ» նախագծի շրջանակներում նախատեսվում է ստանալ 802.7 միլիոն խորանարդ մետր (12.7 տոկոսանոց աճ)։
2016 թվականին Վրաստանում գազի արդյունահանման ծավալը պետք է այս տարվա համեմատ աճի կրկնակի՝ հասնելով 15.6 միլիոն խորանարդ մետրի։ 2016 թվականին Վրաստանում բնական գազի սպառումը կանխատեսվում է 2 միլիարդ և 404.9 միլիոն խորանարդ մետր մակարդակի վրա (0.7 տոկոսի աճ)։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել