032785Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն վստահ է, որ Ռուսաստանը կարող է Վրաստանի քաղաքացիների համար ամբողջովին վերացնել վիզային ռեժիմը:

«Եթե մեր իշխանություններն իրենց նորմալ պահեն և Պուտինի հետ չխոսեն ինչպես առաջին դասարանցու, որին քաջալերում են լավ քայլերի ու արարքների համար, ապա այդ դեպքում, վստահեցնում եմ ձեզ, վիզային ռեժիմը կվերացվի ամբողջովին։

Ռուսաստանի կառավարությունը պատրաստ է վճռական գործողությունների, սակայն ամեն ինչ կախված է Վրաստանի իշխանությունների արձագանքից։ Ռուսական կողմը պատրաստ է ձեռնարկել կոնկրետ քայլեր»,- ասել է Բուրջանաձեն։

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանը դեկտեմբերի 23-ից մեղմացնում է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար և կարող է հետագայում ամբողջովին վերացնել այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել