Panorama.am-ը գրում է.

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին չի կարող միանգամից բողոքարկել իրեն 8 տարով որակազրկելու վերաբերյալ որոշումը Մարզական արբիտրաժային դատարանում (CAS): Ֆրանսիացու փաստաբանը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ն չի թույլատրում դիմել CAS-ին՝ առանց ՖԻՖԱ-ի համապատասխան կոմիտեին դիմելու:

Ինչպես տեղեկացնում է AFP-ն, Պլատինին նախ պետք է սպասի ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի կողմից որակազրկման վերաբերյալ բոլոր փաստաթղթերին, այնուհետև պետք է բողոք ներկայացնի ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտե, որից հետո միայն կարող է դիմել CAS-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել