Սյուզան Մարգարյանը՝ Սիրուշոյի հղիության մասինLife.panorama.am-ը գրում է.

Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի՝ երգչուհի Սիրուշոն պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ: Նշվում էր, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու` Լևոն Քոչարյանի և երգչուհու  երկրորդ բալիկը լույս աշխարհ պետք է գա 2016-ի ամռանը: Կայքը նշել է, որ երգչուհու հղիության մասին իրենց պատմել են վերջինիս  ընկերները:

Լուրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Սիրուշոյի մայրիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ, ով, սակայն, չցանկացավ ոչ մի մեկնաբանություն տալ այս թեմայով. «Ինձնից մեկնաբանության մի սպասեք, նման հարցերին ես չեմ պատասխանում»,- նշեց Սյուզան Մարգարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել