Barometer.am-ը գրում է.
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ. տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2015 թվականի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:
8 . Արամ Ավագյան՝ բռնցքամարտ, 101
9 . Անդրանիկ Կարապետյան՝ ծանրամարտ, 99
10 . Սմբատ Մարգարյան ծանրամարտ, 95
Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը:
Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 3 մարզիկի անուն. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լևոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) և Հենրիկ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):



