Անուշկա Մարգարյանն առաջին անգամ Ձմեռ պապիկին նամակ է գրելLife.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Անուշկա Մարգարյանը դեռ չի որոշել՝ Ամանորը կանցկացնի Կապանում՝ ծնողների հետ, թե Երեւանում՝ քույրիկի եւ սիրելիի հետ: Life.panorama.am-ին Անուշկան պատմել է Ձմեռ պապին առաջին անգամ նամակ գրելու, Նոր տարվա հեքիաթին հավատալու եւ գալիք տարվա համար իր ու սիրելիի ծրագրերի մասին:

«Քանի որ արմատներով Կապանից եմ եւ ծնողներս էլ այնտեղ են ապրում, ուստի շատ եմ ցանկանում Ամանորն անցկացնել ծնողներիս հետ, չէ որ ընտանեկան այդ օրը տանը տիրող ջերմությունն անփոխարինելի է, բայց նկարահանումները դեռ շարունակվում են, ուստի չգիտեմ կկարողանա՞մ արդյոք գնալ Կապան, թե ոչ: Այստեղ ապրում եմ քույրիկիս ընտանիքի հետ, եթե այնպես ստացի, որ Ամանորն անցկացնեմ Երեւանում, կրկին ուրախ կլինեմ, քանի որ այդպես կլինեմ քույրիկիս ընտանիքի եւ սիրելիիս կողքին»,- մեզ հետ զրույցում նշեց Անուշկա Մարգարյանը:

Դերասանուհու խոսքերով՝ իր կյանքում միստիկան անպակաս է, ուստի Ամանորին կհետեւի նման խորհրադավոր երեւույթներին. «Ես ուղղակի չեմ կարող չհավատալ միստիկ երեւույթներին, քանի որ իմ կյանքում այն անպակաս է. շատ բաներ եմ կանխազգում եւ դրանցով առաջնորդվում, ընդ որում ապացուցված բան է, որ 90 տոկոսով դրանք ճիշտ են դուրս գալիս: Այո, դա գիտակցությունից դուրս է, բայց եւ իրական, որ այդ երեւույթները համապատասխանում են ճշմարտությանը, իհարկե, շեշտեմ, որ սա սնահավատություն չի նշանակում: Նոր տարվա գիշերը 12 զանգերի ժամանակ երազանք եմ պահում՝ հավատալով, որ այն անպայման կիրականանա»,- նկատեց նա:

Քույրիկի 4-ամյա եւ 6 ամսական բալիկների հետ Անուշկան մոտ օրերս կզարդարի խորհրդանշական տոնածառը: Մեր այն հարցին, թե դերասանուհին ե՞րբ կզարդարի իր սեփական տոնածառը, պատասխանեց. «Չգիտեմ, թե երբ կգա այն օրը, երբ իմ ընտանիքի տոնածառը կզարդարեմ, ես եւ Ավետիքը դա թողել ենք Աստծո կամեղցողությանը»:

«Նոր տարին իմ ամենասիրած տոնն է, այն շատ ավելի եմ սիրում, քան ծննդյանս օրը: Ի տարբերություն անցյալ տարվա, երբ կարծես թե չզգայի, որ տոներն են մոտենում, այս տարի դեկտեմբերի 1-ից մեծ ոգեորությամբ եմ սպասում տոներին, իսկապես շատ եմ սիրում այս տոնը»,- նկատեց նա ու բացեց իր գաղտնիքը.

«Անկեղծ ասած, ես իմ ողջ կյանքում Ձմեռ պապիկին նամակ չեմ գրել, եւ այս տարի առաջին անգամ որոշեցի նամակ գրել նրան, բայց թե ո՞ւմ միջոցով եմ այն փոխանցել եւ ի՞նչ եմ ցանկացել նրանից, այ դրա մասին չեմ խոսի»,- ծիծաղելով նկատեց դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել