«ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Իսկ նման ծայրահեղ քայլի պատճառը Ադրբեջանում Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի սիստեմատիկ բնույթն է:
 
Դիվանագիտական խողովակներով «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի նկատմամբ բացասական վերաբերմունքն այն աստիճան է սրվել, որ Ադրբեջանի դեսպանին Վաշինգտոնում նույնիսկ բաժանմունքի պետի մակարդակով չեն ընդունում:
 
Եվ ադրբեջանցի դիվանագետներն իրենց ձախողումը Իլհամ Ալիևի մոտ արդարացնելու համար փորձում են ստեղծված իրավիճակի համար մեղքը բարդել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի և Ամերիկայում հայկական լոբբի վրա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել