Tert.am-ը գրում է.
Ֆրանսիան թույլ չի տվել մոտ 3.500 մարդու մուտքը երկիր` Փարիզում նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունների ֆոնին սահմանված արտակարգ դրության ընթացքում, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը, գրում է BBC-ն։
 
Նախարարի խոսքով` իշխանությունները համարել են, որ այդ մարդիկ վտանգ են ներկայացնում անվտանգության և հասարակական կարգի համար։
 
Ավելի վաղ Ֆրանսիան սահմանային հսկողություն էր սահմանել` չնայած շենգենյան գոտուն անդամակցությանը։
 
Կազնովի տվյալների համաձայն` վերջին 2 տարվա ընթացքում Ֆրանսիայում կանխվել է առնվազն 10 ահաբեկչական հարձակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել