Ողբերգությո՜ւն է, մե՛ծ ողբերգություն:
Հոգիս լացում է ու մղկտում է անզորությունից,
Ցավից ցնցվել եմ, և պապանձվել է դատողությունս…
Իրավ, չեմ ուզում կատարված սպանդին նույնիսկ հավատալ`
Անգամ մտորել, որ մանուկներ են անգութ խոշոշել:
Անմե՜ղ ու անե՜ղ հրեշտականման փոքրիկ մանուկներ,
Փոքրիկ բալիկներ, արևներ փոքրիկ, երազանմա՜ն, երազահմա՜…
Ինչ սոսկալի է: Մարդիկ ողբում են և սգում անկեղծ,
Հեղեղված հոգիս արցունք է կապել աչքերիս փխուր,
Չգիտեմ ինչպես ցավակից լինեմ, ցավակցեմ անեղծ,
Եվ մխիթարեմ, և՛ դառնամ դարման այս ցավին տխուր:
Դժվար էր արդյո՞ք, միթե դժվար էր կանխատեսելը,
Ավաղ ինչու ենք դարձել անտարբեր, դարձել անհոգի,
Չէ որ ունեինք նման նախադեպ, որին տեսնելը,
Պարտավոր էինք` արդ կարող էինք գործել անհարկի…
Զարհուրելի է, գնդակահարված տեսնել մանուկներ, անմեղ մանուկնե΄ր,
Որոնց մայրերը հոգեվարությամբ ընկած են անմեռ.
Անիծյալ աշխարհ, դեռ ինչքան պիտի սպանես գառնուկներ,
Դեռ ինչքան պիտի չարիքը քո մեջ արարի նոր Նեռ…
Սարսափելի է պատկերացնել` բառեր որոնել մխիթարելու,
Նայել մահամեռ այս մանուկների անմեղ աչքերին,
Եվ խոսքեր գտնել և՛ փորձել խիղճդ չխաթարելու,
Ե΄վ չհեկեկալ, և՛ չխոնարհվել այս բալիկների պաղած ձեռքերին:
Հոգիս լացում է, ուզում եմ գոռալ աշխարհի վրա,
Գոռալ անդադար և դատափետել արժեքներին սո΄ւտ,
Ուզում եմ դրժել և ամբաստանել բարքերը նրա,
Ուզում եմ մեռած այս մանուկներին շաղախվել անսուտ:
Ուզում եմ անկեղծ արտասվել անխո՜ս, արտասվել անվե՜րջ,
Եվ հոգու կանչով այդ հոգիներին սեղմել շուրթերիս,
Ուզում եմ փոքրիկ այդ բալիկներին առնել սրտիս մեջ,
Ե΄վ նրանց գրկել և՛ նրանց պահել դալուկ ձեռքերիս…
Եվ լալահառաչ մայրերին խեղված լացով վշտակցել,
Լինել նրանց հետ ու նրանց կողքին ողբա՜լ ու սգա՜լ,
Եվ բոլոր-բոլոր սգացողներին անխոս ցավակցել,
Եվ մխիթարել, և՛ լուռ սատարել, և՛ ցավը զգա՜լ…
Դժբախտություն է, մեծ դժբախտություն,
Չարադավություն և ողբերգություն,
Ախր մենք ինչպես, ինչպես կարող ենք անտարբեր լինել,
Լինել անհոգի, հանդուժել սպանդեր և պղերգություն,
Եվ չանել ոչի՛նչ, և՛ չհորդորել, և՛ չվրդովել…
Անտանելի է, փշաքաղվելի և սարսափազդու,
Միթե հանցանք չէ դիվահարներին զենքով զինելը,
Ախր ինչո՞ւ ենք մեղքին ծառայում, դառնում ահազդու,
Ինչո՞ւ չենք մերժում սուտ օրենքներին ապավինելը…
Մենք խոնահրվում ենք`
Շարլոտտա Բեյկոնի (2006թ.ծ.)
Դանիել Բարդենի (2005թ.ծ.)
Օլիվիա Էնգելի (2006թ.ծ.)
Ժոզեֆինա Գեյի (2005թ.ծ.)
Անա-Մարկեզ-Գրինի (2006թ.ծ.)
Դիլան Խոկլիի (2006թ.ծ.)
Մադելին Սյուիի (2006թ.ծ.)
Քեթրին Խաբբարդի (2006թ.ծ.)
Չեյզ Կովալսկիի (2005թ.ծ.)
Ջեսսի Լյուսիի (2006թ.ծ.)
Ջեյմս Մատտիօլիի (2006թ.ծ.)
Գրեյս Մակդոննելիի (2005թ.ծ.)
Էմիլիի Պարկերի (2006թ.ծ.)
Ջեկ Պինտոյի (2006թ.ծ.)
Նօա Պոզների (2006թ.ծ.)
Քերոլայն Պրևվիդիի (2006թ.ծ.)
Ջեսիկա Ռեկոսիի (2006թ.ծ.)
Ավելլ Րիչմանի (2006թ.ծ.)
Բենդջամին Ուիլլերի (2006թ.ծ.)
Էլիսոն Ուվաեյտիի (2006թ.ծ.)
Րեյչէլ Դեվինոյի (1983թ.ծ.)
Դոն Խոկսպրանգի (1965թ.ծ.)
Աննա-Մարիա Մյորֆիի (1960թ.ծ.)
Մերի Շէրլաշիի (1956թ.ծ.)
Վիկտորիա Սօտոյի (1985թ.ծ.)
Լորեն Րուսսոյի` (1982թ.ծ.)
Այս բոլոր-բոլոր լույս բալիկների,
Եվ ուսուցիչների շիրիմներին լուռ:
Եվ նրանց անմեռ,
Եվ նրանց անձեռ
Հուշերի առջև:
Եվ աղոթում ենք`
Նրանց հոգեբույր,
Նրանց քաղցրաբույր,
Լույս-հոգիների փրկության համար:
Ամեն:
18.12.12.
Վարդան Քյարունց



