«Առավոտ» օրաթերթը գրում է.

«էժան անանասներ, գնեք էժան անանասներ». Երեկ  7-8 տարեկան երեխան «Սուրմալուի» և «Փեթակի» մոտ անցորդներին խնդրում էր, որ իրենից ընդամենը 2000 դրամով անանաս գնեն: Նա փորձառու առևտրականի հմտությամբ բանակցում էր գնորդների հետ, համոզում, խնդրում: Ցրտից մատները կարմրել էին, ճաքել:
9-ամյա Վազգենն էլ Մալաթիայի շուկայում էր խնդրում, որ իրենց կգ-ն 550 դրամով նարինջ գնեն, վերջանա, գնա տուն:
Այդ երեխաներն այդ ժամին պետք է դպրոցում լինեին կամ տանը՝ տնային աշխատանքներ կատարելիս, որովհետև ուսումնական տարին դեռ չի ավարտվել: Բայց շատ երեխաներ մեր երկրում այլ խնդիրներ ունեն լուծելու, առջևում էլ Նոր տարին է»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել