Lurer.com–ը գրում է.
Իսպանիայում խաղարկվում Է El Gordo ավանդական Սուրբծննդյան վիճակախաղը՝ 2,24 մլրդ եվրո մրցանակային ֆոնդով, ամբողջ առաջին մրցանակը՝ 4 մլն եվրոն, բաժին Է հասել մեկ քաղաքի բնակիչներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սուրբծննդյան մրցանակը տարվա գլխավոր իրադարձություններից մեկն Է իսպանացիների համար, դրան մասնակցում Է երկրի բնակիչների ավելի քան 80 տոկոսը: Խաղարկությունը հեռարձակում են հեռուստատեսության հիմնական ալիքները:
Իսպանացիներն ավանդաբար ոչ միայն տոմսեր են գնում անձամբ շահելու համար, այլեւ դրանք նվիրում են հարեւաններին, ազգականներին, գործընկերներին եւ պարզապես ծանոթներին:
Առաջին մրցանակը (4 մլն եվրո) բաժին Է ընկել Ռոկետաս դել Մարում (Ալմերիա, Անդալուզիայի ինքնավար հանրակցություն) գնված տոմսերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել