Barometer.am-ը գրում է.Models պորտալի փորձագետները ամփոփել են նորաձևության ասպարեզի 250 փորձագետների գնահատականները և կազմել 'Տարվա մոդել' վարկանշային աղյուսակը:
Այս տարվա ամենահայտնի մոդել է ճանաչվել 22-ամյա գերմանուհի Աննա Էվանսը, ով համարվում է կանացի հագուստի դիզայներ Ալեքսանդր Վոնգի մուսան: Գերմանուհի մոդելին ոճաբանները հաճախ համեմատում են երիտասարդ Բրիջիդ Բորդոյի հետ` արտաքին նմանությունների շնորհիվ:
2015-ի լավագույն մոդելների եռյակում են հայտնվել նաև Ջիջի Հադիդը և Քենդալ Ջեները: Հայտնիներից մոդելային ոլորտում առաջին տեղը զբաղեցրել է Ռիհաննան:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20151222/11564/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



