Replik.am-ը գրում է.
Ամերիկացի զինվորականներն արդեն վաղուց են փորձում համոզել երկրի իշխանություններին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալը կարող է իսկական քաոսի վերածել երկիրը, քանի որ Սիրիայում իշխանության գլուխ կարող են անցնել ծայրահեղականները, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը ահաբեկչության դեմ պայքարում Վաշինգտոնի դաշնակիցներն են, այլ ոչ թե հակառակորդները: Նման տեսակետ հայտնել է ամերիկացի հայտնի հրապարակախոս Սեյմուր Հերշը, ում հոդվածը լույս է տեսել London Review of Books-ում:
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն համոզմունքը, թե Ասադը պետք է հեռանա և իբր Սիրիայում չափավոր ապստամբների խումբ կա, որը կարող է ջախջախել Ասադին, վերջին տարիներին հանգեցրեց բացահայտ ընդդիմացողների ի հայտ գալուն: Ընդ որում, այդ դիրքորոշմանն ընդդիմացողներ կան նաև ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի շարքերում»,-ասվում է պարբերականի հրապարակած հոդվածում:
«Այդ մարդկանց կարծիքով, Վաշինգտոնը դարձել է սառը պատերազմի տարիներին Մոսկվայի և Պեկինի նկատմամբ ունեցած մտածելակերպի գերին, իսկ Սիրիայի հարցում ամերիկյան իշխանությունները չեն հասկանում, որ Ռուսաստանն ու Չինաստանը կիսում են նաև ԱՄՆ-ի մտահոգությունները` կապված ահաբեկչության տարածման հետ»,-հավելում է հրապարակախոսը: