karine minasyanAraratnews.am-ը գրում է.

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը որոշում է կայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի գործունեության շրջանակներում նոր ուղղության ներդրման մասին. ուղղության շրջանակներում ներառվել են ներքին շուկաները, ինֆորմատիզացիան, տեղեկատվական եւ կապի տեխնոլոգիաները: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ԵՏՀ լրատվական ծառայությունից, որոշումն ուժ ի մեջ կմտնի 2016թ-ի փետրվարի 1-ին:

Ուղղությունը կղեկավարի Կոլեգիայի համապատասխան անդամը՝ նախարարը. նոր պաշտոնին է նշանակվել Կարինե Մինասյանը, ով 2015թ-ի հունվարից՝  ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության պահից, զբաղեցնում էր Հայաստանի կողմից ԵՏՀ Կոլեգիայի անդամի պաշտոնը:

Նոր ուղղության ղեկավարը պատասխանատու կլինի ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-կապի տեխնոլոգիաների եւ տեղեկատվական փոխգործակցության, ինչպես նաեւ ներքին շուկաների՝ առանց խոչընդոտների ու սահմանափակումների գործունեության համար: Այսպիսով, ԵԱՏՄ անդամ երկրների նախագահները ընդունել են ԵԱՏՄ երկրների ընդհանուր թվային օրակարգի ձեւավորման, թվային տեխնոլոգիաների զարգացման եւ Միության լիարժեք ընդհանուր շուկաների կառուցման կարեւորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել