Դե արի ու էս տրաքած, բայց խելքից դուրս թանկանոց, անճաշակ, բայց քաղաքապետարանի բյուջեն մզցրած տոնածառը, պայթած ու կիսահարբած ձմեռ պապիներին ու մեկը մեկից հոպար ձյունանուշիկներին տեսնող երեխային բացատրի, որ իրականում Ամանորը տոն է, իսկ այս ամենի համար ուղղակի պետք է շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր համ մեր կյանքն են հարամում, համ ձեր մանկությունը:
Ամեն դեպքում պահին արժանի քաղաքի գլխավոր ծառը ինձ դուր եկավ` բարեփոխված էր մի տեսակ, հնության մեջ իմաստություն կար, բորբոսահոտի մեջ նոստալգիա կար, չմաքրած սալանդոստիկների մեջ աբստրակցոնիզմ կար, շքեղ տեսքի մեջ միլիոնները լափելու խորհուրդ կար, ճյուղերից կախված լիքը այո կար, իսկ օդում թևածող` լիքը բաժակաճառ ու կենաց, կոնյակի բույր կար, լիքը կարմիր գիծ կար, մի խոսքով՝ ինչ զիբիլ ասես, որ չկար, համ իրենք են ֆեյք, համ իրենց ստեղծած ֆեյք տոնը...
Տոնածառ ջան, տոնածառ
Ինչ գառլախ ես, բայց անշառ
Էս ինչ վատն ես, էս ինչ վատն ես
Չորս կողմդ սաղ ու սարսաղ
Մի չաքուջ կա գագաթին
Ծառի տակ Մեշոկ պապին
Էս ինչ վատն ես էս ինչ վատն ես
Ամեն մարդ իրա դարդին
Ամբաղ զամբաղ լույսերով
Անճոռնի հին զարդերով
Էս ինչ հին ես, էս ինչ հին ես
Պարոնով ու թատրոնով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել