Life News-ը հայտնում է Ռուսաստանում Կալաշնիկովի ավտոմատի միկրոտարբերակի ստեղծման և տվյալ զինագործի ճակատագրի մասին:
Ըստ աղբյուրի՝ Վիկտոր Պչոլկին անունով զինագործը ստեղծել է հայտնի հրազենի մինի-պատճենը, որը մտադիր է եղել վաճառքի հանել 50 հազար ԱՄՆ դոլարով: Իսկ առաջին «գնորդը» դարձել են նրան հետևող իրավապահները, որոնք էլ բռնել են զինագործին:
60-ամյա Պչոլկինը բազմաթիվ պետական պարգևների դափնեկիր է: Նրա մոտից առգրավվել է այդպիսի մինի Կալաշնիկովի 140 նմուշ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/22/Mini-kalash/1881661
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել