Replik.am-ը գրում է.
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն համաձայնվել է գլխավոր «Մանչեսթեր Յունայթեդը», և եթե կարմիր սատանաների ղեկավարությունը որոշի հեռացնել հոլանդացի Լուի վան Գալին, պորտուգալացին անմիջապես կփոխարինի վերջինիս, այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Ամեն դեպքում պետք է նշել, որ մանչեսթերյան գրանդի ղեկավարությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել վան Գալի մասով: Այնուամենայնիվ հավանական է, որ հոլանդացին հեռացվի, քանի որ տրանսֆերային պատուհանների ժամանակ միլիոններ ծախսելուց հետո կարմիր սատանաներն այժմ գտնվում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում, ավելին` թիմն արդեն 4-րդ խաղն անընդմեջ չի կարողանում հաղթանակ տոնել, ինչն ավելի է մեծացրել հոլանդացու նկատմամբ դժգոհությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=81929
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել