Գաղտնիք չէ, որ Իսրայելն ունի աշխարհի ամենահզոր ու մարտունակ բանակներից մեկը, ինչպես նաև գաղտնիք չէ, որ Իսրայելն ունի բավականին հաջողված պետականաշինության ու տնտեսակարգի լավ պատմություն, որի արդյունքում, տասնամյակներ շարունակ լինելով պատերազմում ու ունենալով ազգային խնդիրներ, երբևէ ծնկի չի իջել, ճիշտ հակառակը` հզորացրել է տնտեսությունը, զարգացրել գիտությունը, ժամանակակից ու արդիական դարձրել այն բանակը, որը համարվում է աշխարհի լավագույն զինված ուժերից մեկն իր կառուցվածքով, կառավարմամբ ու առհասարակ բոլոր հնարավորություններով։
Հայաստանն էլ բացառություն չէ, կարելի է ասել՝ քիչ է տարբերվում Իսրայելից, նույն ազգային խնդիրն է մեզ մոտ՝ գուցե մի փոքր կարճ ժամանակ, անկախ պետություն, ազատ տնտեսական շուկայական հարաբերություններ, պետականաշինություն և այլն։
Եթե հաշվի առնենք երկու պետությունների մշակութային, ազգային, հոգևոր և այլ բաղադրիչները, կհամոզվենք, որ հայերը շատ են նման հրեաներին, սակայն պետք է խոստովանել, որ մենք ավելի շատ բան ունենք սովորելու նրանցից, քանզի հրեա ժողովուրդն այսօր կառուցել է մի այնպիսի պետություն, որով կարող է հպարտանալ ցանկացած հրեա, հրեա պաշտոնյա, նախկին պաշտպանության նախարարներ, վարչապետներ ու նախագահներ։
Մենք այդ պետությունը կառուցելու ճանապարհին ենք ու, թերևս, քիչ բան չի, որ արդեն հասցրել ենք անել։ Ազատ ու անկախ պետություն, մարտունակ ու ազգային բանակ, քաղաքական ու պետական ինստիտուտների կայացնում և այլն։
Դժվար է ասել, համենայնդեպս սխալ կլինի ասել, որ հայ-հրեական հարաբերությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա, կամ ամեն հնարավոր միջոց օգտագործվել է, որ երկու պետությունները մերձենան ու համագործակցեն ամենատարբեր ոլորտներում, սակայն նորանկախ պետության կայացումից ի վեր պաշտոնական այցելություններ եղել են պատմական սուրբ հող։
1994թ. դեկտեմբեր, ԱԳ նախարար Վահան Փափազյան (աշխ.)
1995թ. փետրվար, Նախագահ Լևոն Տեր Պետրոսյան (աշխ.)
1998թ. հոկտեմբեր, ԱԳ նախարար Վարդան Օսկանյան (աշխ.)
2000թ. հունվար, Նախագահ Ռոբերտ Քոչարյան (աշխ.)։

Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլին:
1993-2007թթ. Վրաստանում Իսրայելի դեսպանները հավատարմագրվել են նաև Հայաստանում:
2007-ից Հայաստանում Իսրայելի դեսպանների նստավայրը Երուսաղեմն է:
2010թ. հոկտեմբերին Հայաստանում Իսրայելի դեսպան է նշանակվել Շմուել Մեիրոմը: 1996թ. Հայաստանը Ցոլակ Մոմջյանին նշանակել է պատվո հյուպատոս Երուսաղեմում:
2011թթ. Իսրայելում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Մելքոնյանը (նստավայրը՝ Կահիրե)։
Հայ-հրեական հարաբերությունները միանշանակ ունեն որակապես նոր փուլ տեղափոխելու կարիք ու անհրաժեշտություն, և դա, թերևս, բխում է երկու ազգերի շահերից։
Մի քանի օր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունն Իսրայելի Կնեսետի պաշտոնական հրավերով եղել է Երուսաղեմում և Թելավիվում։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ՀՀ Ազգային ժողովի անունից գոհունակություն է հայտնել Իսրայելի Կնեսետին` այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին բարձրաստիճան խորհրդարանական պատվիրակության մասնակցության համար: Կարևորվել է նաև բարեկամական խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը, քննարկվել է խմբին կից հայ-իսրայելական ֆորում ստեղծելու գաղափարը, որտեղ հնարավոր կլինի ներգրավել նաև երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում շահագրգիռ կազմակերպություններին ու անհատներին: Կողմերն անդրադարձել են նաև ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում խորհրդարանականների ակտիվ դերակատարման անհրաժեշտությանը: Հայկական պատվիրակությունն ընդգծել է, որ հայ խորհրդարանականներն ակնկալում են, որ Կնեսետն ապագայում իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում, և որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ` հայ և հրեա ժողովուրդները միջազգային հանրության հետ միասին կշարունակեն իրենց պայքարը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման գործում:
Կնեսետի փոխնախագահ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար տիկին Պլեսկովան, շնորհակալություն հայտնելով այցելության հրավերն ընդունելու համար, կարևորել է խորհրդարանական համագործակցության անհրաժեշտությունը և նշել, որ բարեկամական խումբը Կնեսետում ապագայում ակտիվացնելու է իր գործունեությունը` նպաստելով ՀՀ-Իսրայել կապերի ամրապնդմանը և հարաբերությունների զարգացմանը:
Կնեսետի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ցախի Անեգբիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, անվտանգության խնդիրներին, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: Հայկական կողմի խնդրանքով Ցախի Անեգբին ներկայացրել է խորհրդարանական կառավարման համակարգում արտաքին հարաբերությունների, անվտանգության ու պաշտպանության, ռազմավարական նշանակության հարցերի շուրջ խորհրդարան-կառավարություն համագործակցության արդյունավետ կառավարման, վերահսկողության և օպերատիվ քաղաքական որոշումների ընդունման իսրայելական փորձը: Քննարկվել են համապատասխան հանձնաժողովների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության հնարավորությունները:
Հայկական կողմն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչությունը, տարածաշրջանում իրավիճակի խեղաթյուրումը և կեղծ տեղեկատվության տարածումը: Մասնավորապես, ընդգծվել է այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է խաղաղ կարգավորման գործընթացը, դրսևորում է վտանգավոր կեցվածք, որին, ցավոք, երբեմն հավատում են նաև տարբեր խորհրդարանների պատգամավորներ:
Հանդիպումների ավարտին Արտակ Զաքարյանը գործընկերներին հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:
Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակությունը քննարկել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, հայ-իսրայելական հարաբերություններին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ԵՏՄ շրջանակում Իսրայել-Հայաստան տնտեսական հնարավոր համագործակցությանը, ինչպես նաև տուրիզմին և օդային հաղորդակցությանը վերաբերվող հարցեր:
Պատվիրակությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում հանդիպումներ է ունեցել նաև Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ համայնքին և հոգևոր-մշակութային կյանքին վերաբերող հարցեր: Նույն օրը պատվիրակությունը մասնակցել է Սուրբ Հարություն տաճարում մատուցված պատարագին:
Այցի ավարտին պատվիրակությունը Թել Ավիվում Հոգեշնորհ Տեր Տիրան Աբեղա Հակոբյանի նախաձեռնությամբ Սուրբ Նիկողայոս վանքին կից համայնքային կենտրոնում հանդիպել է Իսրայելի պետությունում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Կարծում եմ՝ ժամանակն է թարմացնել հայ-հրեական կապերը, չնայած այդ ամենը պիտի բխի գրագետ ու սառը հաշվարկներից։
Մի կողմից՝ Հայաստանի համար Իսրայելը կարևոր երկիր է` հաշվի առնելով նրա ներուժն ու անցած ուղին, քաղաքական ազդեցությունը, տնտեսական հնարավորություններն ու տեխնոլոգիական զարգացումը, հզոր հրեական լոբբիի ներկայությունը Վաշինգտոնում և այլ մայրաքաղաքներում, ինչպես նաև աշխարհագրական ու պատմական ընդհանրությունները, որ կան Հայաստանի և Իսրայելի միջև: Մյուս կողմից՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարևորությունը պայմանավորված էր Թուրքիայի հետ նրա ունեցած ռազմավարական հարաբերությունների տեսանկյունից: Իսրայելն արդեն փորձել էր ներթափանցել Հարավային Կովկասի տարածաշրջան Վրաստանի և Ադրբեջանի միջոցով: Սակայն Հայաստանի կողմից որևէ քայլ, որ կարող էր ուղղված լինել Իսրայելի հետ հարաբերությունների սերտացմանը, լավ չէր ընկալվի արաբական աշխարհի և հատկապես մեր կարևոր գործընկեր Իրանի կողմից:
Ժամանակին ասում էին, որ Հայաստանն ընտրեց Իրանն ու առկախեց եղած հարաբերություններն Իսրայելի հետ, սակայն դա էդպես չէ ու չի կարող լինել։ Հայաստանն ունի բացառիկ հնարավորություններ ստեղծելու իսկական գործընկերային կապեր Իսրայելի հետ, ու դա բխում է մեր պետության ուժեղ դիրքերից։
Համոզված եմ, որ ճիշտ դիվանագիտական աշխատանքի ու նպատակային քաղաքական շնորհիվ մենք կարող ենք ունենալ Իսրայելի հետ բավականին ջերմ հարաբերություններ՝ չնեղացնելով մեր մյուս գործընկերոջը` Իրանին։
Եթե հաշվի առնենք նաև, որ Իսրայելն այսօր հանդիսանում է ամենաժամանակակից ու որակյալ սպառազինության արտադրողը, մենք պիտի կարողանանք օգտվել այս առիթից ու կառուցել իսկական հարաբերություններ, քանզի չի բացառվում, որ վաղը նույն Իսրայելից մենք գնենք այնպիսի զենքեր ու սպառազինություն, որն հիմա չունենք ու որի կարիքը, վստահաբար, շատ ունենք։
Այսօր Երուսաղեմում բնակվում է շուրջ 3 հզ. հայ՝ հիմնականում արհեստավորներ, բժիշկներ, ձեռնարկատերեր, հոգևորականներ, մտավորականներ։ Այստեղ է գտնվում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը՝ Սրբոց Հակոբյանց վանքով ու վանքապատկան կալվածքներով, հայկական տպարանով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/smbat.ghahramanyan.7/posts/456762334530685?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել