Replik.am-ը գրում է.

Կոլումբիացի փաստաբանները պատրաստվում են դիմել դատարան այն սկանդալի շրջանակներում, որը հասունացավ դեկտեմբերի 20-ին «Միսս Տիեզերք-2015» մրցույթի ժամանակ:
Հիշեցնենք, որ եզրափակիչում մրցույթի հաղորդավար, կատակերգու Սթիվ Հարվին նախ որպես հաղթող հայտարարեց Կոլումբիան ներկայացնող գեղեցկուհու անունը, ապա ակնթարթներ անց պարզվեց, որ նա սխալվել է, իսկ հաղթողը Ֆիլիպինները ներկայացնող աղջիկն է:
De la Espriella Lawyers Enterprise  ընկերության փաստաբանները կարծում են, որ այսկերպ վիրավորանք է հասցվել  
Կոլումբիայի 40 միլիոն բնակչությանը. «Թագը ստանալը մեր իրավունքն է, և ոչ ոք իրավունք չունի այն մեզնից խլելու: Այս պահին մենք կազմում ենք համապատասխան հայցը»,-հայտնել է ընկերությունը թվիթերյան իր էջում: Փաստաբանների կարծիքով՝ հասցված բարոյական վնասը գնահատման ենթակա չէ: Բացի դրանից, նրանք հավաստիացնում են, թե ապացույցներ ունեն, որ սկանդալի մեջ խառն է ավելի վաղ մրցույթի սեփականատեր, իսկ այժմ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել