Աբխազիայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունը, որն ամբողջովին արգելում է հղիության արհեստական ընդհատումը: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
Փոփոխության ընդունումից հետո քրեական հանցագործություն են համարվում նաև այն աբորտները, երբ հղիությունը սպառնում է մոր առողջությանը և կյանքին: Սակայն արգելքը չի տարածվում դեպքերի վրա, երբ երեխան մահացել է ծնվելուց առաջ:
29 պատգամավորներից 25-ը կողմ են քվեարկել փոփոխության ընդունմանը, ևս երկուսը ձեռնպահ են մնացել: Դեմ են արտահայտվել երկուսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



