Ռուս լուսանկարչուհի Ելենա Շումիլովան, ով արվեստի անկրկնելի աշխատանքներ է ստեղծում՝ լուսանկարելով իր երեխաներին ու տնային կենդանիներին, ամբողջ աշխարհում 60 միլիոն հետևորդներ ունի։ 33-ամյա մայրիկն, ով ապրում է Անդրեապոլում՝ լճի ափին գտնվող ֆերմայում, պնդում է, որ ծնողները կարող են լուսանկարել իրենց երեխաներին՝ առանց իմանալու, թե ինչպես է պետք դա լավ անել։
Միակ բանը, որ խորհուրդ է տալիս լուսանկարչուհին, ամեն օր երեխաներին լուսանկարելն է, մինչև որ նրանք կսովորեն տեսախցիկի ներկայությանը։
Մասնագիտությամբ ճարտարապետ Շումիլովան երեխաներին ունենալուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ, և նրա լուսանկարչական աշխատանքներն արժանացել են աշխարհի տարբեր անկյունններում ապրող մարդկանց հիացմունքին։
Բնական, գեղեցիկ ու խաղաղ լուսանկարների հեղինակը խորհուրդ է տալիս լուսանկարել երեխաներին ոչ թե երբ ծնողներն են լավ զգում կամ լավ տրամադրություն ունեն, այլ երբ երեխաներն են լավ զգում.
Զվարճալի ու հաճելի դարձրեք դա նրանց համար։
Ինձ համար կարևորը դուրս գալն է և լույսը։ Դա ինչ-որ կերպ հիշեցնում է ինձ, որ ինչպես յուրաքանչյուր օր կամ յուրաքանչյուր մարդ, այն միշտ փոփոխվում է և երբեք նույնը չէ։ Եվ եթե ես բաց թողնեմ պահը, ես այլևս այն չեմ կարող վերադարձնել։
Ստորև ներկայացնում ենք լուսանկարչուհու ձմեռային ջերմ լուսանկարները։ Այլ լուսանկարներ տեսնելու համար առաջարկում ենք այցելել նրա պաշտոնական կայքէջ։

My snow day.. from elena shumilova on Vimeo.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել