Life.panorama.am-ը գրում է.Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը թողարկել է սմայլիկների նոր սերիա (էմոձի), որը նրա անվամբ կոչվել է «քիմոձի»։ Այդ սմայլիկների հավաքածուն իր էջում տեղադրել է նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը։
Համացանցի օգտատերերին առաջարկվում են Քադաշյանի հայտնի հետույքի և կրծքերի փոքր նկարները, նրա մարմնի նկարը՝ լողազգեստով, հղի Քիմը, մի քանի դեմք և կորսետ։ Քիմոձին կարող են օգտագործել նրանք, ովքեր կբեռնեն համապատասխան հավելվածը։ Այն հասանելի կլինի մոտ ժամանակներս։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/12/22/kim/425858
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



