Lragir.am-ը գրում է.
Ամերիկացի դերասան Քրիս Էվանսը գլխավորել է 2015 թվականի ամենաեկամտաբեր դերասանների ցանկը, որը կազմում է Ֆորբս ամսագիրը: Նրա վրա ծախսված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց կինոստուդիաները ստանում են 181.8 դոլար: Էվանսը հայտնի է «Վրիժառուները» ֆիլմում Կապիտան Ամերիկայի դերով:
Լավագույն եռյակում են նաև Միլա Կունսին ու Սքարլեթ Յոհանսոնը: Կունիսը յուրաքանչյուր դոլարի դիմաց կինոստուդիաներին 87.3 դոլար եկամուտ է բերում: Վարկանիշում երրորդ տեղը զբաղեցնող Յոհանսոնը 84.9 դոլար է բերում: Նրա մասնակցությամբ վերջին երեք ֆիլմերը՝ «Առաջին վրիժառու. այլ պատերազմ», «Լյուսի», «Վրիժառուներ. Ալտրոնի դարաշրջանը», վարձույթում միասին 2.58 միլիարդ դոլար են հավաքել:  
Եկատմաբեր տասնյակում են նաև Գվինետ Պելտրոուն, ($82,9), Էմմա Սթոունը ($54), Քրիս Հեմսվորթը ($42,1), Վին Դիզելը ($40,3), Ջենիֆեր Լոուրենսը ($39,1), Մարկ Ուոլբերգը ($39,1), Դուեյն Ջոնսոնը ($28,1):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել