Yesyes.am-ը գրում է.
coversirusho
Սիրուշոյի ընկերների հավաստմամբ, երգչուհին նորից հղի է: Սիրված երգչուհին կրծքի տակ կրում է երկրորդ բալիկին, ով հավանաբար լույս աշխարհ կգա կրկին ամռանը:
Սիրուշոյի և Ռոբերտ Քոչարյանի կրստեր որդու` Լևոն Քոչարյանի առաջնեկը ծնվել է 2014 թվականի հուլիսին` ԱՄՆ-ում: Նրանց առաջնեկը տղա է: Աստղային զույգի անձնական կյանքը միշտ էլ եղել է հանրության ուշադրության կենտրոնում:
Հայտնի է, որ Լևոնն ու Սիրուշոն սկսել են հանդիպել վաղ տարիքում: 17 տարեկանում Սիրուշոն և Լևոնը փորձում են ընկերություն անել, սակայն չի ստացվում: Ահա, թե ինչ է պատմում Սիրուշոն «Yesyes»-ին 10 տարի առաջ տված հարցազրույցում.

«Մեր ծանոթությունից որոշ ժամանակ անց մեր «պարզապես» ընկերությունը վերածվեց մեծ զգացմունքի… Սակայն շուտով զգացի, որ դրան դեռ պատրաստ չեմ: Այդ պատճառով դադարեցրինք մեր հաճախակի հանդիպումները, փորձեցինք ուղղակի ընկերներ մնալ»:

Բայց ուղղակի ընկերներ չի հաջողվում մնալ: Որոշ ժամանակ անց, Սիրուշոն և Լևոնը սկսում են ընկերություն անել: Արդեն 19 տարեկանում Սիրուշոն հրապարակավ անուղղակի հաստատում է, որ հանդիպում է Լևոնի հետ:  2006 թվականին «Yesyes»-ին տված հարցազրույցում նա պատմում է.

«Չեմ ցանկանում անձնական կյանքս բոլորի համար քննարկման նյութ դարձնել: Երբ սիրում ես, ուզում ես ողջ աշխարհն իմանա, սակայն իմ պարագայում` չեղած տեղից մարդիկ այնքան շատ բան գիտեն ու իրականությանը չհամապատասխանող այնքան բաների մասին են խոսում, որ… Ես համակերպվել եմ դրան, ուզեմ, թե չուզեմ, մեկ է` խոսելու են»:

Այդ հարցազրույցից մեկ տարի անց համացանցում հայտնվում են զույգի առաջին լուսանկարները` երևանյան սրճարաններից մեկում ճաշելիս: Լուսանկարները դարձան ամենաքննարկվողը:
Մեկ այլ հարցազրույցում, 2007 թվականին Սիրուշոն պաշտոնապես խոսում է Լևոնի մասին:

«Լևոնն էլ է միշտ ուշադրության կենտրոնում, մանավանդ` աղջիկների, ինչի համար ես միայն ուրախ եմ: Չեմ խանդում, քանի որ հավատում ու վստահում եմ նրան: Երևի այն պատճառով, որ նա ինձնից ոչինչ չի թաքցնում»:

textim_1405771756_5963859_ts1405771872
Այդ ամբողջ ընթացքում հայկական շոու-բիզնեսը քննարկում էր, թե ի վերջո, այդ հարաբերությունները կօրինականան, թե՝ ոչ: Ի վերջո, աստղային զույգի հարսանիքը կայացավ 2009 թվականի հունիսի 5-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել