Ավելի քան 1 մլն երեխա դպրոցական կրթություն չի ստանում Նիգերիայում և հարևան երկրնրում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման ակտիվության պատճառով։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին։«Որքան տևական ժամանակ նրանք չգնան դպրոց, այնքան մեծանում է նրանց համար բռնության, առևանգման և զինված խմբավորումների շարքերում հավաքագրման վտանգը»,- ասել է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային բաժանմունքի տնօրեն Մանուել Ֆոնտանան։
Նիգերիայում, Կամերունում, Չադում և Նիգերում փակ է ավելի քան 2000 դպրոց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



