Ճարտարապետությունը սերտ կապված է երկրի տնտեսության հետ: Լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն՝ ընդգծելով, որ իրենց աշխատանքը դրանով է շատ բարդ ու հետաքրքիր:
Ամփոփելով ճարտարապետության ոլորտում տարին` Մինասյանն ասաց. «Այս տարի բոլորն են խոսում անկման մասին: Կան նախագծեր բայց դրանց իրականացումը կախված է նրանից, թե մեր տնտեսությունն ինչքան աճ կունենա»:
Ճարտարապետը նշեց, որ դեռևս մեզ մոտ օդից կախված է մնում երիտասարդական պալատի տեղի հարցը, Զվարթնոց օդանավակայանի հին շենքը, Մարզահամերգային համալիրի հարակից տարածքի հարցը:
«Այս տարի մենք աշխատել ենք ճարտարապետության մասին օրենքի վրա: Բոլորին չի որ այդ օրենքը ձեռնտու է, օրենքով մենք ստիպում ենք, որ ոլորտը կարգավորվի, մշակույթը պահպանվի, իսկ դա երբերմն այդքան էլ ձեռնտու չի լինում, հիմնականում բիզնեսով զբաղվողների համար»,- ասաց ճարտարապետների միության նախագահը:
Նա նշեց, որ իրենք շատ պատահական են իմանում, թե Հայաստանում, մասնավորապես Երևանում, որտեղ ինչ օբյեկտ, շենք է ծնվելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/news/2015/12/22/%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%AB%D5%B9-%D5%84%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/1502808
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել