Life.panorama.am-ը գրում է.
Երբ արթնացա, մի պահ կարծեցի, թե  իրական Ձմեռ պապը եկել է մեր տուն. Նառա Դիլանյանը՝ ծննդյան օրվա անակնկալների մասին (ֆոտո)

Դեկտեմբերի 19-ին դերասանուհի Նառա Դիլանյանը դարձավ 36 տարեկան: Կենսուրախ դերասանուհին ծննդյան տարեդարձը կազմակերպել էր իր պես պայծառ գույների մեջ, իսկ օրվա ավարտին մեծ ոգեւորությամբ Life.panorama.am-ին պատմեց ամուսնու եւ քրոջ անակնկալի մասին:

«Իսկապես չեմ կարող նկարագրել ուրախությանս չափը, տոնս լի էր անակնկալներով ու պայծառ գույներով: Քանի որ մենք արդեն մեր տոնածատը տեղադրել ենք, ամուսինս ուղիղ կեսգիշերին մեր տոնածառի վրա անվանական վզնոց էր կախել, ինչից շատ էի ուրախացել, իսկ առավոտյան, երբ արթնացա, մի պահ կարծեցի, թե  իրական Ձմեռ պապը եկել է մեր տուն, քանի որ ողջ տունը լի էր նվերներով՝ ամուսինս գնել էր այն ամենը, ինչ ես նախորդ օրերին խանութներում տեսել ու հավանել էի: Նա խնամքով գնել էր եւ թաքցրել հարեւանի տանը: Ես չեմ կարող նկարագրել, թե ինչքան տպավորված էի, իսկապես շատ շնորհակալ եմ իմ սիրելի ամուսնուն ինձ այդքան սիրելու եւ իմ ուրախության համար այդքան շատ մտածելու համար»,- պատմեց Նառան:

Դերասանուհու անակնկալները այդքանով չեն սահմանափակվել, նրան իր հետաքրքիր նվերն է փոխանցել նաեւ արտերկրում ապրող քույրիկը. «Ծնունդիցս դեռ մեկ օր առաջ քույրս հեռվից հեռու հետաքրքիր անակնկալ էր պատրաստել՝ քաղցրավենիք ուղղարկելով: Նրա մատուցած անակնկալի ծիծաղելի կողմն էլ անկախ ինձնից ես ապահովեցի. երբ սուպերմարկետի առաքիչը զանգեց մեր տուն, որպեսզի դուռը բացեմ, ես համառորեն չէի բացում՝ մտածելով, որ սխալվել են, քանի որ պնդում էին, թե չգիտեն ով է ուղղարկողը, ինչեւէ երկար «բանակցություններից» հետո ես վերջապես բացեցի դուռը եւ ստացա այդքան տպավորիչ եւ քաղցր անակնկալը»,- ծիծաղելով պատմեց Նառա Դիլանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել