Իրաքի իշխանությունները ողջունել են երկրի բազայից զինվորականների դուրսբերման վերաբերյալ Թուրքիայի որոշումը, հաղորդում է Reuters-ը:
«Նախարարների խորհուրդը քննարկել է Թուրքիայի հետ ճգնաժամը և կրկին հաստատել է, որ ողջունում է Անկարայի հայտարարությունը՝ Իրաքի տարածքից զինվորականների դուրսբերման վերաբերյալ», - ասված է Իրաքի կառավարության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը կշարունակի իր զորքերի դուրսբերումը Իրաքի Նինվե նահանգից: Գերատեսչության հայտարարության մեջ ասվում էր, որ Թուրքիան գիտակցում է երկու երկրների միջև ծագած «թյուրըմբռնումը»:
Դեկտեմբերի 14-ին թուրքական զորքերի մի մասը լքել է Իրաքի դիրքերը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=208872&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



