Tert.am–ը գրում է.

ԱՄՆ-ն դաշնային դատարանը տեխասցի Էնդի Հաուսին դատապարտել է 12 ամսվա և մեկ օրվա բանտարկության` իր Bugatti Veyron  մեքենայով ապահովագրական խարդախության փորձի համար:

Ինչպես գրում է Motor.ru-ն` Լաքին  քաղաքի բնակիչը 1001 ձիաուժ հզորությամբ կուպեն ձեռք է բերել 2006-ին և ապահովագրել այն՝ վճարելով 20 000 դոլար: 3 տարի անց մեքենան ջրի մեջ է ընկել Մեքսիկական ծոցում: Աղի ջրի մեջ ընկած հիպերքարը վերկանգնման այլևս ենթակա չէր:

Հաուսը նախ հայտնել էր, որ մեքենան ջուրն է ընկել, երբ իր ուշադրությունը շեղվել է հեռախոսի պատճառով, ապա նշել էր, որ կառավարումը կորցրել է այլ մեքենայի հետ բախումից խուսափելու պատճառով:  

Ապահովագրական գործակալությունը հրաժարվել է վճարել Հաուսի պահանջած 2.2 մլն գումարը, քանի որ  YouTube-ում գտել էր տեսանյութը, որում պարզ երևում էր, որ վարորդը մեքենան ուղղում է ջուրը դիտմամբ:

Նախադատական հետաքննությունը  տևել է  5 տարի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել