Հարաբերությունների «դասակարգիչներ» շատ կան, ահա հոգեբանների մոտ ամենատարածվածն ու հայտնին.
1. Ծնող-երեխա
Այս հարաբերություններում զուգընկերներից մեկը տանում է հոգատար ծնողնի, իսկ մյուսը՝ կամակոր երեխայի դեր: Իհարկե, «ծնողը» երբեմն խիստ է լինում, իսկ «երեխան» հասկացող ու քնքուշ, բայց հիմնականում լինում է դրա հակառակը: Համապատասխանաբար տարբերակվում են «հայր-դուստր» և «մայր-որդի» հարաբերություններ` կախված նրանից, թե զուգընկերներից որ մեկն է տանում ծնողի դերը:
2. Եղբայր-քույր
Սա հարաբերությունների տեսակ է, երբ մարդիկ ընդհանուր շատ բան ունեն, բացի ռոմանտիկայից ու սիրուց: Մի խոսքով` իդեալական պլատոնական հարաբերություններ: Հնարավոր է, որ նրանց հարաբերությունները սկզբից ռոմանտիկ են եղել, ապա դարձել ընկերական:
3. Զուգընկեր-զուգընկեր
Սա հարաբերությունների ամենաճիշտ տեսակն է, որը լինում է միմյանց սիրող և հարգող մարդկանց միջև: Նման հարաբերություններում կա սեր, սեքս, ռոմանտիկա, ընկերություն, ինչպես նաև հոգևոր և էմոցիոնալ կապ: Զույգն ապրում է ոչ թե անցյալով կամ ապագայով, այլ ներկայով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել