Past.am–ը գրում է.
Թափառական շունը փրկել է 20-ամյա ուսանողուհու կյանքը։ Դեպքը տեղի է ունեցել Ուկրաինայի Պոլտավա քաղաքում։ Մեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկան, երբ վերջինը դասի էր գնում։
Վարորդը, վախենալով պատասխանատվությունից, աղջկան տարել է անտառ ու թողել, որ այնտեղ մահանա։ Աղջիկը սառնամանիքին անգիտակից վիճակում մնացել է անտառում: Նրան ցրտահարվելուց փրկել է մի թափառական շուն, ով այդ օրերի ընթացքում իր մարմնով տաքացրել է աղջկան ու փրկել կյանքը։
Երբ աղջկան հայտնաբերել են, նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Նա մեքենայի հարվածի հետևանքով բավական լուրջ վնասվածքներ է ստացել։ Այժմ ոստիկանությունը փնտրում է աղջկան վրաերթի ենթարկած վարորդին
Նյութի աղբյուր՝ http://past.am/?p=28888&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել