Խոհարարը որոշել էր սովորական պաղպաղակի միջոցով պատրաստել կեքս: Հետաքրքիրն այն է, որ պատրաստման եղանակը, որը բարդ է թվում, իրականում շատ հեշտ է և հասու է նույնիսկ սկսնակներին:Բաղադրիչներ
500գ սերուցքային պաղպաղակ
190գ ալյուր
30գ շոկոլադի քերուկ
Պատրաստման եղանակը
Պաղպաղակը դնել ափսեի մեջ, սպասել, մինչև որոշակի չափով փափկի։
Ավելացնել ալյուրը, շոկոլադի քերուկը և փխրեցուցիչ: Խառնել մինչև զանգված ստանալը:
Զանգվածը տեղափոխել ջեռոցի սկուտեղի վրա և հնարավորինս հավասարեցնել:
Ջեռոցում թողնել 40-45 րոպե՝ 175-180 աստիճանի պայմաններում:
Ինչպես տեսաք, այն դժվարություն չէր ներկայացնում: Ցանկության դեպքում կարող եք նաև պնդուկ ավելացնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



