Տոնածառի զարդարումն ամանորյա ամենահիանալի ավանդույթներից է, հատկապես, եթե դա անում ենք հարազատների հետ միասին: Մենք գնում ենք տոնածառի զանազան խաղալիքներ, սուրբծննդյան զարդեր, սակայն կարելի է նաև պատրաստել ինքնուրույն:
Նման ձևավորում կարող են կատարել նույնիսկ երեխաները: Գործընթացն ինքնին աներևակայելի գեղեցիկ է և տոնածառի հին խաղալիքները թարմացնելու հիանալի միջոց:
Նման ձևավորում կարող են կատարել նույնիսկ երեխաները: Գործընթացն ինքնին աներևակայելի գեղեցիկ է և տոնածառի հին խաղալիքները թարմացնելու հիանալի միջոց:
Ձեզ անհրաժեշտ կլինի
- Եղունքների լաք
- Ջրով լի թաս
- Տոնածառի խաղալիք
- Փայտիներ կամ ատամփորիչ
Պատրաստման եղանակը
- Մաքուր ջրում կաթեցնել մեկ կաթիլ եղունգների լաք
- Փայտիկով տարածել այն ջրի մակերևույթով
- Խաղալիքն իջեցնել ստացված լուծույթի մեջ
- 5 րոպե անց կարելի է վերցնել որևէ այլ գույն ունեցող եղունգների լաք և կրկնել: Այդ դեպքում անհրաժեշտ կլինի մաքուր ջուր վերցնել:
Տոնածառի անկրկնելի խաղալիքը պատրաստ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել