Այս մասին չէի խոսի, եթե այսօր չդառնայի անբարեխիղճ մարդկանց «զոհը», որոնք ինձ իմ գնումի դիմաց որպես մանր գումար փոխանցեցին կեղծ 500 դրամանոց: Մեկ այլ խանութում հրաժարվեցին ինձանից վերցնել այդ մետաղադրամը` պատճառաբանելով, որ այն կեղծ է: Դե, իհարկե, այդ պահին այդ փաստն ինձ համար բացահայտում էր ու մտածում էի, որ վաճառողն ուղղակի կասկածներ ունի ու իրեն ապահովագրելու համար չի վերցնում, բայց հետո տանը հայտնաբերեցի, որ իրոք նրանք ճիշտ էին, երբ այն համեմատեցի մեկ այլ 500 դրամանոցի հետ: Արտաքնապես, եթե ուշադիր չնայես, տարբերություն չես գտնի. զերծարարները կարծես ջանք չեն խնայում: Ստուգելու համար նետեք մետաղադրամը սեղանին: Եթե այն իրական է.
1. ընկնող մետաղադրամի ձայնը կլինի զրնգուն, այլ ոչ թե խուլ
2. մետաղադրամը մի քանի վայրկյան շարունակելու է պտույտներ գործել, միանգամից կանգ առնելու փոխարեն:
Զգույշ եղեք խաբվելուց նամանավանդ ամանորյա գնումների այս «գլխապտույտում»: Բացի այդ, այստեղ ոչ միայն նյութական վնասի մասին է խոսքը, այլև բարոյական, երբ Դուք, անկախ Ձեր կամքից, դառնում եմ «կեղծիքի» տարածողը: Մի ամաչեք ու ստուգեք ցանկացած գումար` մետաղադրամից մինչև թղթադրամ, քանի որ կեղծվում են բոլոր տեսակի գումարները: