Հայտնի է դարձել, որ 55-ամյա դերասան Հյու Գրանտին կարելի է շնորհավորել չորրորդ երեխայի` աղջկա ծննդյան առթիվ, հայտնում է spletnik.ru-ն: Փոքրիկի մայրը շվեդուհի հեռուստապրոդյուսեր Աննա Էլիզաբեթ Էմբերշտեյնն է: Դա նրանց երկրորդ ընդհանուր երեխան է: 2012 թվականին նրանք որդի են ունեցել:
Սիրահարները մոտ 1 տարի թաքցրել են երեխայի ծնունդը, քանի որ դերասանի մյուս սիրուհին` չինուհի Թինգլան Հոնգը երեխա էր կրում Աննայի հետ միաժամանակ: Դրանից մի տարի առաջ չինուհին Հյուի համար աղջիկ էր ունեցել:
Ասում են, որ նա չի պատրաստվում ոչ մեկի հետ ամուսնանալ, սակայն պարբերաբար օգնում է կանանց, և այցելում իր երկու «ընտանիքներին»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



