Replik.am-ը գրում է.

Սիրիայի կառավարական ուժերը հերթական օպերացիաների արդյունքում կարողացել են վերահսկողություն հաստատել Հալեպի և Լաթակիայի մի շարք շրջանների վրա: Հայտնվում է, որ «Ան-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պարտություն են կրել և ետ շպրտվել Հան Թուման և Կարասի քաղաքներից: Շարքից դուրս է բերվել ահաբեկիչների կողմից կիրառվող մեծ քանակությամբ զինտեխնիկա:

Լաթակիայում Ասադի ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել երեք ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների վրա, մարտերի ընթացքում ավելի քան 30 ահաբեկիչ է ոչնչացվել: Հոմսում կառավարական ուժերը մի քանի կործանիչ հարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը` ոչնչացնելով մի քանի հրամանատարական կետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել