germaniaAraratnews.am-ը գրում է.

Գերմանական Spiegel պարբերականի փոխանցմամբ` Գերմանիայի իշխանությունները 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Գերմանիայից արտաքսել են 18.363 մարդու, որը գրեթե կրկնակի ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հետ, երբ այդ թիվը կազմել է 10.884 մարդու, որոնք չեն ստացել փախստականի կարգավիճակ։

Գերմանիայից ամենաշատ վտարվածները բաժին է ընկել Բավարիային, որտեղից հունվար-նոյեմբերին արտաքսվել է 3643 մարդ։ Հաղորդվում է, որ վերջին շրջանում Գերմանիայի երկրամասերը սկսել են ավելի ակտիվորեն արտաքսել օտարազգիներին, ինչը կապված է այս տարի փախստականների հոսքի հետ։ Գերմանիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ նոյեմբերի վերջի դրությամբ Գերմանիա է մուտք գործել ավելի քան 1 միլիոն մարդ, որոնք ակնկալում են ստանալ փախստականի կարգավիճակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել