Վերահաս պատերազմի ռիսկի ֆոնին աննախադեպ ակտիվացել է հայաստանյան հինգերորդ շարասյունը։ Եթե հետևեք մեր ակԾիվիստների հրապարակային ելույթներին, ինչպես նաև ֆեյսբուքյան ստատուսներին, ապա միանգամից կհասկանաք, որ սրանց դավաճանական էության մասին խոսակցություններն ամենևին էլ նրանց ընդդիմախոսների մտացածին հերյուրանքները չեն, ոչ էլ անգամ սուբյեկտիվ գնահատական։
Օրինակ՝ տեսանյութում տեսնում ենք «հերոս» Սեֆիլյանի նվիրյալներից մեկին՝ Գևորգ Սաֆարյանին, ով խայտառակ ելույթ է ունենում և հայտարարում է, որ մեր զոհերն անիմաստ են, զինվորները զոհվում են փաստորեն ոչ թե երկրի, երկրում ապրող մարդկանց ու նույնիսկ Սաֆարյանի պես տմարդիների, այլ կեղեքող ռեժիմի համար (հետաքրքիր է՝ այս պատանի սրիկան գոնե մեկ օր սահմանում եղե՞լ է)։
Նույն վիճակն է տիրում նաև Անդրիաս Ղուկասյանի վարձու ակԾիվիստության էջերում, որտեղ տարվում է քարոզ, որ հայրենասիրությունը սին բան է, ու դրա համար արվող ցանկացած բան՝ անիմաստ ու պաթետիկ երևույթ։
Ի՞նչ եք կարծում, զուգադիպությո՞ւն է, որ ազգի տականքն ակտիվանում է հատկապես այսպիսի սրված իրավիճակների ժամանակ։ Ես դրան հակված չեմ հավատալու։ Ու առավել ուշագրավ է այն, որ սրանց կերակրատաշտերը նույն կենտրոններից են ֆինանսավորվում։ Սրանք դեռ մեծ վտանգ չեն ներկայացնում, բայց ամեն դեպքում չեմ զարմանա, եթե մի գեղեցիկ օր պատկան մարմինները վերջապես իրենց ուշադրությունը դարձնեն այս կոդլի վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել