Աշխարհում վաղուց սկսվել և նոր թափ է առնում ազգային արժույթի արժեզրկման գործընթաց։ Իրենց ազգային արժույթն արժեզրկել են ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Բելոռուսը, Իրանը, իսկ այօր նաև Ադրբեջանը։ Միայն Հայաստանն է շարունակում իր ազգային արժույթի արժևորման քսղաքականությունը և ազգային արտադրության համար կորցնում հասանելի բոլոր շուկաները։ Արդյունքում արտահանումը և արտադրության ծավալը կտրուկ նվազում են, շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածը՝ պակասում։ Անկում է արձանագրում մանրածախ շուկան, ընկնում է առևտուրը։ Հիմա հարց է առաջանում. մե՞նք ենք ճիշտ վարվում՝ ամրացնելով ՀՀ դրամը, թե՞ նշված պետությունները, որոնք, գիտակցելով ինֆլյացիայի վտանգը, գնում են իրենց արժութի արժեզրկման։

ՀՀ դրամի գնի ֆիքսման գինը շատ բարձր է, ԿԲ շուկայից հավաքում և դեպոզիավորում է ՀՀ դրամը, արհեստականորեն առաջացնելով ՀՀ դրամի դեֆիցիտ և աճող պահանջարկ, փոխարենը ավելացնում է ԱՄՆ դոլարի շուկայում առկա ծավալները՝ շուկա ներարկելով իր միջազգային պահուստներում առկա գումարները։ Եվ այս ամենը թերևս մեկ պատճառով ու հիմնավորմամբ. բարենպաստ պայմաններ ստեղծել և չխոչընդոտել իշխանությանը մոտ կանգնած և առավելաապես ներմուծմամբ զբաղվող գործարարներին՝ արդյունքում անվերականգնելի վնաս հասցնելով փոքր ու միջին ձեռնարկատիրությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել