Եթե ադրբեջանական սահմանային միջադեպերը վերածվեն լայնամասշտաբ պատերազմի, ապա դրանում առաջին հերթին մեղավոր կլինեն Եվրախորհրդարանի պատգամավորները, ովքեր, Ադրբեջանի նկատմամբ վարելով մտրակի և բլիթի քաղաքականություն, հրահրում են նրան դեպի այդ պատերազմը: «ԼՂՀ և ադրբեջանական այլ օկուպացված տարածքների» և Սարսանգի վերաբերյալ զեկույցները կրտսեր Ալիևի համար այն բարոյական աջակցությունն են, որից նա ավելի է ոգևորվել, քան հսկայական սպառազինություն ձեռք բերելը: Որպեսզի «պատից կախած հրացանը կրակի», Ալիևին անհրաժեշտ է հենց այնպիսի աջակցություն, ինչպիսին նրան տրամադրում են նրանք, ում համար այսրոպեական շահերն ավելի առաջնային են, քան հեռանկարայինները...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել