
Չինաստանի գիտնականները, վերլուծելով տարբեր երկրների գիտնականների կողմից իրականացրած հետազոտությունները, կազմել են ամենաօգտակար մթերքների ցուցակը նախաճաշի համար:
+ օմլետ
+ վարսակի ապուր՝ մրգերով կամ չրերով
+ մյուսլի՝ կաթով կամ հյութով
+ կաթով հնդկաձավարով ապուր
+ մրգային աղցան
+ բանջարեղենային աղցան՝ կանաչիով
+ մրգերով կաթնաշոռ
+ ամբողջական ցորենահատիկով հաց
+ յոգուրտ
+ ցածր յուղայնությամբ պանիր
Ապուրների հետ կապած չինաստանի գիտնականների կարծիքի հետ համամիտ են նաև Դանիայի գիտնականները, ըստ նրանց տեսակետի ՝ հեղուկ նախաճաշը ամենից լավն են մարսվում և չեն առաջացնում ծանրության զգացողություն:
Օմլետ
Գիտնականները արդեն ապացուցել են, որ ձվից ստացված խոլեստերինը այնքան վտանգավոր չէ, որքան ներկայացվում էր նախկինում, քանի որ ձվի մեջ պարունակվում են նաև լեցիտին և խոլին՝ նյութեր, որոնք խոչընդոտում են խոլեստերինի մնալը օրգանիզմում:
Բացի այդ հավկիթում պարունակվում է օրվա կտրվածքով սպիատկուցի անհրաժեշտ քանակի՝ 14%, ամինաթթուների մեծ քանակություն, ինչը այդքան կարևոր է օրգանիզմի նորմալ գործունեության համար: Ինչպես նաև հիմնական վիտամիներն ու հակաօքսիդանտները, որոնք օգնում են շատ հիվանդությունների դեպքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



