Շփման գծում կիրառված զինատեսակներն ու օգտագործված զինամթերքի քանակը ցույց են տալիս, որ նախագահների հանդիպումից 1 օր անց Ադրբեջանի գործողություններն առավել վտանգավոր են դառնում:
Մասնավորապես ԼՂՀ ՊԲ փոխանցմամբ՝ դեկտեմբերի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զինված բախումների ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (236 արկ), 82 (155 արկ), 120 (23 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (4 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, TR-107 տիպի հրթիռային կայանքից (24 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց: Հակառակորդը շփման գծի հարավային (Հադրութ) ուղղությամբ կիրառել է նաև 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ (4 արկ):
Մինչ համանախագահ երկրներն առաջարկում են դիպուկահարներին դուրս բերել առաջ գծից, այդ առաջարկը վերանայել-թարմացնելու անհրաժեշտություն է առաջացել, որովհետև առաջնագծում «գործի» է անցել ծանր հրետանին: Օրակարգում առաջին հերթին պետք է լինի ծանր տեխնիկայի դուրս բերումը, որի կիրառումն առավել վտանգավոր է բնույթ է կրում:

Շփման գծում տեղի ունեցող հետաքննության մեխանիզմի ներդրումը կարևոր քայլ կլինի Ադրբեջանի սադրանքները զսպելու առումով, այս տեսանկյունից միջազգային հանրությունը պետք է իր բոլոր ջանքերը կենտրոնացնի այս համակարգի ներդրման ու կիրառման ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել