Նշվում է, որ ահաբեկչությունների հաջորդ օրը նրան վարորդներ Համզա Ատուի և Մուհամմադ Ամրիի հետ երեք անգամ կանգնեցրել են Բրյուսելի ճանապարհին։ Աղբյուրի տեղեկություններով՝ առաջին հսկիչ անցակետում Ատուն և Ամրին ոստիկանությանը խոստովանել են, որ նրանք հենց նոր մարիխուանա են ծխել, և չնայած դրան՝ նրանց արձակել են։ Աբդեսլամն այդ պահին եղել է մեքենայի հետևի նստարանին։ Ֆրանսիայի հյուսիսում երրորդ կանգառի ժամանակ ահաբեկչությունների ենթադրյալ մասնակիցը նույնիսկ ոստիկաններին է տրամադրել Մոլենբեկում իր բնակարանի հասցեն։Կալանավորված վարորդներ Ատուն և Ամրին պատմել են, որ Փարիզի ահաբեկչություններից հետո իրենք Աբդեսլամից տեքստային հաղորդագրություն են ստացել՝ գնալու և իրեն վերցնելու խնդրանքով։ Նա վրդովված էր և ստիպել է նրանց իրեն Բելգիա տանել՝ սպառնալով պայթեցնել մեքենան։ Վարորդների խոսքով՝ ենթադրյալ ահաբեկիչը պատմել է իրենց, որ «մարդկանց սպանել է Կալաշնիկով ինքնաձիգից», իսկ նրա եղբայրը՝ Իբրահիմը, «պայթեցրել է իրեն»։ Նա ասել է, որ շուտով Իբրահիմը կդառնա նույնքան հայտնի, որքան Ամեդի Կուլիբալին։
Դեկտեմբերի 4-ին հաղորդվել էր, որ եվրոպական հատուկ ծառայությունները կորցրել են Աբդեսլամի հետքը։ Ուժային կառույցների աղբյուրի խոքով՝ Փարիզի ահաբեկչությունների ժամանակ ահաբեկիչը փոքրոգություն է դրսևորել և չի կարողացել պայթեցնել իրեն։ Աղբյուրի կարծիքով՝ դրանից հետո ԴԱԻՇ-ը կարող է Աբդեսլամին չընդունել իր շարքերը, նույնիսկ եթե նա հասնի Սիրիա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



