W020151215333541939194Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է հարգի չինական կողմի հիմնական շահերը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի ԱԳՆ հայտարարությանը։
«Եթե ԱՄՆ-ը ձգտում է Չինաստանի հետ համագործակցության, պետք է հարգի Չինաստանի գլխավոր շահերն ու նշանակություն ունեցող կարևոր հարցերը»,- ասվում է հայտարարության մեջ։
Խոսելով շահերը հարգելու անհրաժեշտության մասին՝ Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարի սպառազինություն վաճառել Թայվանին և դադարեցնի իր ինքնաթիռներն ու նավերը ուժի ցուցադրման նպատակով Հարավչինական ծով՝ Չինաստանի տարածքների մոտ ուղարկել։
Ավելի վաղ Սպիտակ տունը հավանություն էր տվել Թայվանին 1.8 մլրդ դոլարի սպառազինություն վաճառելու համաձայնագրին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել